ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրեն հաջորդած իշխանությանը ժառանգություն թողած տարատեսակ զինատեսակների տիրապետող բանակի մասին, նշել է, որ իբր 44-օրյա պատերազմի ժամանակ դրանք չեն օգտագործվել. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին խնդրել է մեկնաբանել Հանրապետության երրորդ նախագահի դիտարկումը:
«Մենք չգիտե՞նք, թե ինչ էր այդ ժամանակվա բանակը եւ ի՞նչ էր նշանակում... Մեր ամբողջ սպայական դասն իրենք կոտրել են, եւ առաջին հերթին բարոյապես են կոտրել, եւ այսօր մենք կրում ենք դրա հետեւանքները»,- ասել է ՀՀ վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում: